«Նիկոլի իշխանությունը բացահայտ խոստովանում է, որ Հայաստանը վերածել են մեծ բանտի». Հրանտ Մելիք-Շահնազարյան
![]() Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի թելեգրամյան գրառումը. «Արգելափակելով Գերագույն Հոգևոր Խորհրդի եպիսկոպոս անդամների ելքը երկրից՝ Նիկոլի իշխանությունը բացահայտ խոստովանում է, որ Հայաստանը վերածել են մեծ բանտի։ Երկրի բնակիչներն այլևս ոչ թե քաղաքացիներ են, այլ բանտարկյալներ։ Նիկոլի իշխանությունն է որոշում, թե ով կարող է դուրս գնալ և ով՝ ոչ։ Կամ թե ով ինչով պետք է զբաղվի մեծ բանտում։ Ցավոք, ասվածն ամենևին չափազանցություն չէ։ Հենց դա էր իշխանությունների այսօրվա որոշման գլխավոր ուղերձը, էությունը։ Իհարկե, մենք դեռ կարող ենք ձևացնել, թե ազատ երկրի ազատ քաղաքացիներ ենք։ Կարող ենք կարծել, թե շուտով տեղի կունենան աշխարհի ամենաժողովրդավար ընտրություններն ու բոլորի համար այդքան ատելի իշխանությունը կհեռացվի։ Այո, կարող ենք. երազելը դեռ արգելված չէ մեծ բանտում։ Դեռ…»: Աղբյուրը` Հրանտ Մելիք-Շահնազարյան |

«Պետք է ոսկերչական ճշգրտությամբ Հայաստանը հանել գերտերությունների բախման տիրույթից»․ Վահե Հովհաննիսյան
9302:06
«Պապիկյանը խախտել է «ՀՀ-ի և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքը»․ Արա Զոհրաբյան (տեսանյութ)
91Երեկ, 23:54
«Աննախադեպ հետքայլ, որը հարվածում է բանակի և հայ մարդու հոգևոր անվտանգության հիմքերին»․ Սամվել դպիր Գրիգորյան
86Երեկ, 22:30
«ՔՊ-ական մոհիկանները անիմաստ աղմկում են». Արեգ Սավգուլյան
96Երեկ, 21:58
«Ֆանտաստիկ երեկո իրական Հայաստանի շնչով»․ Հայկ Կոնջորյան (տեսանյութ)
104Երեկ, 21:48
«Մի բան ցույց տամ». Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
137Երեկ, 21:30
