Երևան`   -2 °C
Այսօր`   Կիրակի, 01 փետրվարի, 2026 թ.

«Այլևս նույնիսկ ձև էլ չեն անում, թե գործում են օրենքի շրջանակներում». Սևակ Խաչատրյան

84
Երեկ, 22:54
«Այլևս նույնիսկ ձև էլ չեն անում, թե գործում են օրենքի շրջանակներում». Սևակ Խաչատրյան

Վաղարշապատի ավագանու «Հաղթանակ» խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Կանչել քննչական կոմիտե Սրբազաններին արդեն մեղադրյալի կարգավիճակով, սա այլևս ոչ թե պաշտոնական դիրքի չարաշահում է, այլ՝ տոտալ բեսպրեդելություն: Եկեղեցին ամուր ու աներեր է, իսկ սա իշխող խունտային այն աստիճան է գցում պարանոյայի մեջ, որ սրանք այլևս նույնիսկ ձև էլ չեն անում, թե գործում են օրենքի շրջանակներում:

Սրբազան հայրե՛ր, շնորհակալություն եմ հայտնում Ձեզ, Ձեր կամքի, աներերության, չարի դավերին չտրվելու, Քրիստոնեահաստատ մեր եկեղեցին ամուր պահելու ձեր ճիգերի ու նվիրումի համար:

Իսկ տիրադավ ու հերձված խմբակին միայն ու միայն ցավակցել կարելի է, քանի որ աննախանձելի է իրեն եկեղեցուց դուրս դրածի ու հոգևոր հոր կոչումը «30 արծաթի» հետ փոխանակածի կյանքն ու ճակատագիրը»: