Երևան`   -2 °C
Այսօր`   Շաբաթ, 31 հունվարի, 2026 թ.

«Ուժայինները լոկ գործիք են, իսկ հոգևորականները՝ սյուն». Տիգրան Քոչարյան

99
Այսօր, 20:18
«Ուժայինները լոկ գործիք են, իսկ հոգևորականները՝ սյուն». Տիգրան Քոչարյան

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչ ասես տեսանք․ ուժային կառույցներ, որոնք առանց աչք թարթելու կատարում են ամենաանօրինական հրամանները։ Եկեղեցու դեմ գնալը նրանց համար դարձել է սովորական գործ, ու նրանց շարքերում չի գտնվում գոնե մեկը, որ ասի՝ «Տղերք, ստոպ, սխալ բան ենք անում»։
Իսկ ի՞նչ է անում հայ հոգևորականը։ Նա մնում է կանգուն։ Չի վախենում, չի լռում, չի դավաճանում։
Նրա զենքը հավատքն է, նրա ուժը՝ ժողովրդի և հայրենիքի կողքին կանգնելը։ Երբ ուժայինները, փաստացի, հարձակվելով եկեղեցիականների վրա ծառայում այլ պետությունների շահերին, հոգևորականը ծառայում է միայն ու միմիայն իր ժողովրդին։
Ու հենց այստեղ է տարբերությունը․ ուժայինները լոկ գործիք են, իսկ հոգևորականները՝ սյուն, ամրոց։
Մեկը վախվորած կատարում է ապօրինի հրաման, մյուսը անկոտրում է ու խիզախ։
Եվ եթե ուզում ենք հասկանալ, թե ով է իրականում քաջ, պետք է նայենք ոչ թե նրանց, ովքեր ունեն իշխանություն, այլ նրանց, ովքեր ունեն խիզախություն կանգնելու ճշմարտության կողքին։
Աստված պահապան լինի մեր Սուրբ Եկեղեցուն, Վեհափառին և հավատարիմ բոլոր զավակներին»:

Աղբյուրը`   Տիգրան Քոչարյան