Երևան`   -2 °C
Այսօր`   Շաբաթ, 31 հունվարի, 2026 թ.

«Ոչ մի տիրադավ մեղադրյալ չէ, ներառյալ` Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը». Ռուբեն Մելիքյան

80
Այսօր, 21:12
«Ոչ մի տիրադավ մեղադրյալ չէ, ներառյալ` Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը». Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է. «Հայոց եկեղեցու չորս նվիրապետական Աթոռներից Մայր Աթոռի (Սուրբ Էջմիածնի) միաբան են եպիսկոպոսաց դասի 54 եկեղեցական (24-ը՝ արքեպիսկոպոսության պատվով):

Նրանցից 10-ը թեմակալ առաջնորդ են Հայրենիքում և 23-ը՝ Սփյուռքում։ Շուրջ 10-ը կոչված են հոգևոր այլ ծառայության, իսկ շուրջ 10-ը կոչված է հանգստի։

9-ը տիրադավ է, իսկ 10-ը՝ մեղադրյալ (որոնցից 4-ը՝ բանտարկյալ)։

Ոչ մի տիրադավ մեղադրյալ չէ, ներառյալ Նավասարդ արք. Կճոյանը»։

Աղբյուրը`   Ռուբեն Մելիքյան