«Իրանն ունակ է հնարավոր տեղային բախումը վերածելու խոշոր տարածաշրջանային պատերազմի». Վարդան Ոսկանյան
![]() Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իրան-ԱՄՆ հակամարտության այսօրվա փուլում պարզ է, որ նախագահ Թրամփի պահանջներն, ըստ էության, փաստացիորեն, առանց մարտի Թեհրանի հանձնվելու մասին են, ինչը երբեք տեղի չի ունենա, իսկ առանց ցամաքային երկարատև և արյունալի, ընդ որում, ոչ հստակ հեռանկարով, ռազմական գործողությունների, Իրանը ծնկի բերելն անհնար է։ ԱՄՆ-ի նախագահը հենց ինքն է ստեղծել մի իրավիճակ, որից կարճատև և տպավորիչ ռազմական գործողությամբ դուրս գալը չափազանց մեծ հարցական է պարունակում, եթե չասենք՝ բոլորովին անհնարին է։ Անշուշտ, ԱՄՆ-ն կարող է իրականացնել դեմքը պահպանելուն միտված մի քանի խորհրդանշական և չափավոր վնասի միտված հարված և հետո սոցցանցային գրառմամբ ավարտել «պատերազմը», սակայն Իրանի ռազմական և քաղաքական գործիչները գրեթե բոլոր մակարդակներով պնդում են, որ տեղային փոքր պատերազմ այս անգամ չի լինելու, այլ այս երկրի վրա հարձակումը հանգեցնելու է ողջ տարածաշրջանն ընդգրկող խոշոր անկայունության։ Որևէ կասկած չկա, որ Իրանն ունակ է հնարավոր տեղային բախումը վերածելու խոշոր տարածաշրջանային պատերազմի և անկայունության, ինչն էլ մի կողմից դրդում է Թուրքիային և արաբական մի շարք երկրների ակտիվացնել դիվանագիտական ճնշումը Վաշինգթոնի վրա՝ թույլ չտալու նման զարգացում, իսկ մյուսից՝ ստիպում նախագահ Թրամփին չափազանց երկար ծանրութեթև անել դրա հետևանքները»։ Աղբյուրը` Վարդան Ոսկանյան |

«Ասիմետրիկ պայքարը Հայաստանի պարագայում ենթադրում է հենց պայքար քաղաքական տիրույթում». Հակոբ Բադալյան
66Երեկ, 23:48
«Եթե հաջողվի համաձայնության գալ, դա առաջին հերթին վերաբերվելու է «ազդեցության նոր գոտիների» գծմանը». Գարիկ Քեռյան
68Երեկ, 23:24
Նավթային բիծը մոտենում է ԱՄԷ-ի ափերին
125Երեկ, 23:18
«ԱԱԾ անունից մոլորեցրել են քաղաքացիներին և հափշտակել ավելի քան 1 մլրդ դրամ»․ ՔԿ (տեսանյութ)
101Երեկ, 22:54
Երևան-Կապան-Երևան թռիչքները ժամանակավորապես կդադարեցվեն
109Երեկ, 22:30
«Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ»․ ԱԱԾ
94Երեկ, 22:12
