Երևան`   -1 °C
Այսօր`   Շաբաթ, 31 հունվարի, 2026 թ.

«Տեր Օշին Հայրապետյանի մասով ՀՀ վճռաբեկ դատարանից ստացել ենք կարևոր որոշում». Արմինե Ֆանյան

75
Այսօր, 21:48
«Տեր Օշին Հայրապետյանի մասով ՀՀ վճռաբեկ դատարանից ստացել ենք կարևոր որոշում». Արմինե Ֆանյան

Փաստաբան Արմինե Ֆանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր Արագածոտնի թեմի քահանա Տեր Օշին Հայրապետյանի մասով ՀՀ վճռաբեկ դատարանից ստացել ենք կարևոր որոշում:
ՀՀ վերաքննիչ դատարան էի բողոքարկել Տեր Օշինի բնակարանում խուզարկություն կատարելու թույլտվություն տալու մասին Առաջին ատյանի դատարանի որոշումը: Քննչական խմբի ղեկավար Նազելի Սարգսյանը բողոքը վարույթ ընդունած Լուսինե Ալավերդյանին տեղեկացրել է, որ վարույթին մասնակցելուց ինձ ազատել է, քանի որ իմ վստահորդների շահերի միջև հակասություն կա (ակնհայտ կեղծ տեղեկություն է ներկայացրել դատարանին, հակասություն առկա չէ) և պնդել է, որ ես պատշաճ բողոքաբեր չեմ: Լուսինե Ալավերդյանն էլ իմ բողոքից ազատվելու նպատակով, առանց բողոքը քննարկելու մերժել էր այն՝ քննիչի նշած հիմնավորմամբ:
Դատարանի այդ որոշումը իմ կողմից բողոքարկվել էր ՀՀ վճռաբեկ դատարան, քանի որ բողոքը ներկայացնելուց օրեր անց էր քննիչը վարույթին մասնակցելուց ազատելու մասին որոշում կայացրել, հետևապես, իմ պնդմամբ ես պատշաճ սուբյեկտ էի:
Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել նշված բողոքը: Սպասենք նախադեպային որոշման»:

Աղբյուրը`   Արմինե Ֆանյան