Ավելի քան 80 մարդ է զոհվել Պակիստանի արևմուտքում Բելուջիստանի անջատողականների հարձակումների հետևանքով
![]() «Բելուջիստանի ազատագրական բանակ» անջատողական խմբավորումը շաբաթ օրն ստանձնել է Պակիստանի Բելուջիստան նահանգում համակարգված հարձակումների շարքի պատասխանատվությունը, որոնց հետևանքով զոհվել է ավելի քան 80 մարդ, հաղորդում է Associated Press (AP)-ը։ Տեղական իշխանությունների տվյալներով՝ սպանվել է 11 քաղաքացիական անձ, 10 անվտանգության աշխատակից և 67 հարձակվող։ Խումբը նաև թալանել է մի քանի բանկ։ Նահանգային կառավարության խոսնակ Շահիդ Ռինդը հայտարարել է, որ հարձակումների մեծ մասը կանխվել է։ Բելուջիստանի գլխավոր նախարար Սարֆրազ Բուգտին, իր հերթին, հայտարարել է, որ անվտանգության ուժերը հետապնդում են հարձակվողներին։ Բելուջիստանի առողջապահության նախարար Բախտ Մուհամմադ Կակարը հայտարարել է, որ շաբաթ օրը հարձակումներն սկսվել են գրեթե միաժամանակ։ Խումբը թիրախավորել է պահակակետերը, ոստիկանական մեքենաները և Դոլբանդին քաղաքի վարչակազմը։ Նրանք նաև փորձել են պատանդ վերցնել ավտոբուսի ուղևորներին մայրուղու վրա։ Մաստունգ շրջանում զինյալները հարձակվել են բանտի վրա և ազատել 30 բանտարկյալի։ Նրանք նաև փորձել են գրոհել Նուշկի շրջանում գտնվող աշխարհազորի շտաբը, բայց հարձակումը հետ է մղվել։ Իշխանությունների տվյալներով՝ վերջին երկու օրվա ընթացքում սպանվել է 108 զինյալ գրոհային, նրանցից 41-ն սպանվել են նախորդ օրը նահանգում երկու թաքստոցների վրա կատարված ռեյդերի ժամանակ։ |

«Եթե ուզում ես Ա կետից Բ կետ տեղաշարժվել կանխատեսելի ժամանակում, պետք է նախընտրես հանրային տրանսպորտը կամ անհատական շարժունակության միջոցները»․ Սուրեն Գրիգորյան (տեսանյութ)
2200:48
«Շաքիի դեպքը․ պաշտոնական լռություն և ոչ պաշտոնական վարկածներ». Դավիթ Գալստյան
5000:42
«Բոլոր իրեն ընտրածներին պիտի թաթա ու իվետա լսեցնելով, պարեցնելով բոմժ սարքի». Արամ Գևորգյան
6900:36
Թուփաքի սպանության կազմակերպիչը 30 տարի անց դատապարտվեց 40 տարվա ազատազրկման
11300:24
«Ցավից արցունքները սրբելով՝ փոխանցեց հայ մայրերին, որ զավակի կյանքի համար պետք է պայքարել». Սոնա Աղեկյան
91Երեկ, 23:54
Թուրքիան ակնկալում է կարճ ժամանակում արդյունքի հասնել F-35-ի ձեռքբերման հարցում
81Երեկ, 23:30
