«Մենք ենք անինքնասեր, դուք ուղղակի առիթից օգտվեցիք»․ Շպռոտ
86
Այսօր, 14:42
Երգչուհի Շպռոտը՝ Անի Թովմասյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Արցախը հանձնեցիք ու մի օր չբռնեցիք էն ճանապարհը, որ բռնել էին մեր Ֆիդային Հայրերը։ Բայց բռնել եք Վեհափառին հանելու ճանապարհը։ Էրդողանի գիրքը գովազդեցիք, բայց Վեհափառի ընկերությունը ռուսների հետ չներեցիք։ Պոռնո գիրքդ կարդացինք, բայց թողնում ենք, որ դու Բարենորոգես Եկեղեցիս։ Ալիևին ներողություն ու շնորհակալություն ասեցիր՝ մենք թողեցինք, որ Զոհվածների մայրերին դուրս շպրտես Եռաբլրից։ Ադրբեջանի բենզին ու հաց բերեցիր՝ մենք թողեցինք, որ բանտարկես մեր Սրբազաններին։ Կնիկդ ոտքերը բաց նստեց Վեհափառի կողքին՝ մենք թողեցինք, որ դու պախարակես մեր Վեհափառի անունը ու ասես սրբապիղծ։ Դպրոցներից ու բանակից հանեցիր Եկեղեցու պատմությունը և Հոգևորականների ներկայությունը բանակում՝ մենք թողեցինք ԱԱԾ ն մտնի Էջմիածին։ Կնոպկա սեղմողներին միլիոններով պարգևավճար տվեցիր՝ մենք թողեցին կնգատ, որ մեզ Կրթի։ Եվրոպայում Բամբասեցիր մեր Եկեղեցուց՝ մենք քեզ թողեցինք, որ Արարատը սարը հանեն մեր կյանքից։ Եղեռնը կասկածի տակ դրեցիր՝ մենք քեզ ընտրեցինք 2-րդ անգամ։ Հղի կնոջը սպանեցիք՝ մենք ձեզ թողեցինք թմբուկ նվագել։ Թոշակառուները սոված են՝ մենք քեզ թողեցինք, որ դու նրանց Սրտիկ ուղարկես։ Էսքանից հետո, մենք քեզ թողնում ենք, որ դու քո բաժակով գնաս քեֆի։ Էսքանից հետո Արցախցին քեզ թողնումա, որ դու հեծանիվ քշես։ Արցախի Եկեղեցիները հանձնելուց հետո՝ մենք թողնում ենք, որ Ալենը աջ ու ձախ դատի տա մարդկանց։ Դուք բանակում չեք ծառայել, բայց մենք ձեզ Բանակ վստահեցինք։ Մեր Ինքնությունը քանդում եք ձեր կուլտով՝ մենք ջենիֆեր լոպեսին ընտրեցինք։ 30 տարի Երկիրս թալանեցին՝ մենք ձեզ բերեցինք, որ ամեն օր դուք դա մեզ հիշացնեք ու գինու փառատոն անեք։ Էնպես արեցիք, որ նախկիններին երանի տամ։ Ու Աստված իմ էնքան ախխխխ, էնքան անճաշակ եք դա անում, էնքան անճաշակ ձևով եք բարեփոխում, որ չեմ ուզում Բարեփոխվեմ։ Ուզում եմ գոնե ինչ թողել եք, դա պահեմ Սրտիս տակ։ Խնդրում եմ գոնե մի բան թողեք, որ հիշեմ, սիմվոլիկ մի բան թողեք էլի… Մենք ենք անինքնասեր, դուք ուղղակի առիթից օգտվեցիք»։