Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 31 հունվարի, 2026 թ.

«Զինծառայողներին զրկում են հոգևոր կարիքներից՝ իրենց քաղաքական շահերից ելնելով»․ Ժաննա Ալեքսանյան

71
Այսօր, 13:24
«Զինծառայողներին զրկում են հոգևոր կարիքներից՝ իրենց քաղաքական շահերից ելնելով»․ Ժաննա Ալեքսանյան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Զինծառայողը հոգևոր կյանքի, հոգևոր ուժի կարիք ունի, այդպես է փակ համակարգերում, ազատազրկման վայրերում, բայց բանակում առավելապես, որտեղ տարբեր վտանգներ են կախված զինծառայողի գլխին՝ պատերազմից մինչև խաղաղ պայմաններ։ Պատերազմում հերոսաբար զոհված Տիգրան Ավետիսյանը 13 օր Խաչքարը մեջքին մարտի դաշտում է եղել ապավինելով խաչի զորությանն ու պաշտպանությանը։ Նրանց կողքին են եղել բանակում նվիրումով իրենց ծառայությունն իրականացնող քահանաներն ու սարկավագները, որոնք նաև իրենց կյանքն են տվել հայրենիքի համար։ Խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների օրագրերում և զինվորական հագուստի գրպաններում աղոթքներ և խաչեր են գտել նրանց ընտանիքները։ Եվ հիմա վռնդելով զորամասերում գործող հոգևորականներին, բանակի վերնախավը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, զինծառայողներին զրկում են հոգևոր կարիքներից զուտ իրենց քաղաքական շահերից ու նկատառումներից ելնելով, վերջնականապես բարոյազրկելով բանակը»։

Աղբյուրը`   Ժաննա Ալեքսանյան