Երևան`   +15 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2024 թ.

Ընդդեմ եկեղեցու ակցիան տեղի կունենա՞․ «Հրապարակ»

95
Ուրբաթ, 13 սեպտեմբերի, 2024 թ., 09:12
Ընդդեմ եկեղեցու ակցիան տեղի կունենա՞․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Մայր տաճարի վերաօծմանն և Մյուռոնօրհնեքին ընդառաջ, իշխանականներին հարող շրջանակներից և կարգալույծ հոգևորական Տեր Սահակ քահանա Գալստյանի կողմից մի քանի շաբաթ առաջ հայտարարություններ էին տարածվում, թե սեպտեմբերի 14-ին՝ վաղը, Էջմիածնում տեղի է ունենալու հակաեկեղեցական ցույց՝ Վեհափառի հրաժարականի պահանջով։

Էջմիածնի քաղաքապետի տեղակալ Արսեն Պետրոսյանին հարցրինք՝ ստացե՞լ են արդյոք նման ակցիայի մասին իրազեկման դիմում, գրություն և ի՞նչ պատասխան են տվել։ Սակայն փոխքաղաքապետը պատասխանեց, որ ընդհանրապես որևէ գրություն չեն ստացել: Եվ ենթադրեց․ քանի որ նախորդ անգամ իրենց ուզած տեղում չեն թույլատրել, այլ տեղ են առաջարկել, այդ պատճառով, հավանաբար, որոշել են չդիմել։ Այսինքն՝ հնարավոր է առանց թույլտվությա՞ն ակցիան իրականացնեն։ «Ոչ թե հնարավոր է․․․ իրենք հայտարարել են այդ մասին, և այդտեղ ոստիկանությունն անելիք ունի»,- ասաց փոխքաղաքապետը: