Հատուկջոկատայինները ոչնչացրել են Սուրովիկինոյի ուղղիչ գաղութի պատանդառուներին
![]() «Ռոսգվարդիա»-ն հայտնել է, որ օգոստոսի 23-ի ցերեկը հարձակման ժամանակ հատուկ ջոկատայինները թիվ 19 ուղղիչ գաղութում ոչնչացրել են 4 բանտարկյալի Վոլգոգրադի շրջանի Սուրովիկինո քաղաքում, հաղորդում է Interfax-ը: «Վոլգոգրադի մարզում ռուսական գվարդիայի հատուկ նշանակության ջոկատի դիպուկահարները 4 դիպուկ կրակոցով վնասազերծել են բանտի աշխատակիցներին պատանդ վերցրած 4 բանտարկյալների։ Պատանդներն ազատ են արձակվել»,- հայտնել են վարչությունից։ «4 բանտարկյալներ, որոնք, ենթադրաբար, կապված են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ, օգոստոսի 23-ին պատանդ են վերցրել բանտի աշխատակիցներին։ Պատանդ վերցնելու ժամանակ բանտարկյալներն ասել են, որ վրեժ են լուծում «մուսուլման եղբայրների համար», որոնք կալանավորվել են Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչությանը մասնակցելու համար։ Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հատուկ ջոկատայինները գրոհը սկսել են մոտ 16։00-ին, իսկ ահաբեկիչներն սպանվել են առաջին րոպեներին»։ |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
