Սիցիլիայի ջրերից դուրս է բերվել զբոսանավի վերջին ուղևորի մարմինը
![]() Ջրասուզակները Սիցիլիայի ափերի մոտ օրերս խորտակված զբոսանավից դուրս են բերել Հաննա Լինչի մարմինը՝ ավարտելով որոնողական աշխատանքները։ BBC-ն գրում է, որ 18-ամյա Հաննա Լինչի մարմնի հայտնաբերումից հետո մարդիկ սկսել են ցավակցություններ հղել նրա և նրա հոր՝ ձեռնարկատեր Մայք Լինչի մահվան կապակցությամբ. հոր մարմինը հայտնաբերվել էր օգոստոսի 22-ին։ Անհետ կորած 6 անձանց որոնումները շարունակվում էին օգոստոսի 19-ից։ Ընդհանուր առմամբ, նավաբեկության հետևանքով զոհվել է 7 մարդ. նրանցից մեկի՝ նավի շեֆ-խոհարարի մարմինը գտել էին աղետից մի քանի ժամ անց։ Բրիտանական դրոշի ներքո նավարկող 56 մետր երկարությամբ Bayesian առագաստանավը, որտեղ եղել է 22 մարդ (12 հյուր և անձնակազմի 10 անդամ), օգոստոսի 19-ի առավոտյան ջրասույզ է եղել է Պալերմո քաղաքից ոչ հեռու։ Զոհերի թվում են նաև աշխարհի խոշորագույն ներդրումային բանկերից մեկի՝ Morgan Stanley International-ի տնօրենների խորհրդի նախագահ Ջոնաթան Բլումերը և նրա կին Ջուդին, Clifford Chance ընկերության փաստաբան Քրիս Մորվիլոն և նրա կին Նեդան։15 մարդ, այդ թվում՝ 1 տարեկան մի երեխա և Լինչի կինը, կարողացել են փրկվել։ |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
