Իսրայելական կողմն ընդունել է ԱՄՆ-ի նոր առաջարկը
![]() Իսրայելական կողմն ընդունել է ԱՄՆ-ի նոր առաջարկը, որը կոչված է՝ նվազեցնելու պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ տարաձայնությունները Գազայի հատվածում հրադադարի հարցում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենն, ով այցով գտնվում է Իսրայելում: «Այսօր վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ շատ արդյունավետ հանդիպման ժամանակ նա ինձ հաստատեց, որ Իսրայելն ընդունում է (տարաձայնությունները) հաղթահարելու առաջարկը։ Հիմա Համասը պետք է նույնը անի»,- ասել է Բլինքենը: The Times of Israel-ը հայտնում է, որ Բլինքենի հետ հանդիպումից հետո Նեթանյահուն համաձայնել է այս շաբաթվա վերջին բարձր մակարդակի պատվիրակություն ուղարկել՝ Գազայի հատվածի շուրջ բանակցությունների նպատակով։ Ակնկալվում է, որ նրա կազմում կլինեն Մոսադի հետախուզական ծառայության ղեկավար Դեյվիդ Բարնեան և Իսրայելի անվտանգության ընդհանուր ծառայության (Շին Բեթ) ղեկավար Ռոնեն Բարը։ Գործակալությունը հիշեցնում է, որ ԱՄՆ-ն անցյալ շաբաթ Դոհայում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցություններում նոր առաջարկ է ներկայացրել։ Պաղեստինյան խմբակցությունը մերժել է նրան։ |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
