ՌԴ-ում մտադիր են աշխատանքային միգրանտների ընտանիքների մուտքի արգելք սահմանել
![]() Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության պատգամավորները՝ Լեոնիդ Սլուցկու գլխավորությամբ, պատրաստվում են Պետդումա օրինագիծ ներկայացնել, որը սահմանափակում է Ռուսաստան աշխատանքային միգրանտների ընտանիքների մուտքը, հայտնում է ՌԻԱ-ն։ Նախաձեռնությունը վերաբերում է հիմնականում ցածր որակավորում ունեցող աշխատողներին, որոնք չունեն Ռուսաստանի քաղաքացիություն կամ երկրում մշտական բնակության այլ հիմքեր: Նախատեսվում է բացառություն անել բարձր որակավորում ունեցող մասնագետների ընտանիքների համար։ Սլուցկին պարզաբանել է, որ օրինագծի նպատակն է կանխել մեկուսացված միգրանտ-համայնքների ձևավորումը, որը, նրա կարծիքով, հաճախ անտեսում է տեղական սովորույթներն ու կանոնները: Նա նաև նշել է կոմունալ ծառայությունների վճարման հետ կապված խնդիրներն այն բնակարաններում, որտեղ ապրում են միգրանտների ընտանիքները: |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
