Երևան`   +29 °C
Այսօր`   Երկուշաբթի, 09 սեպտեմբերի, 2024 թ.

«Ադրբեջանը ԼՂՀ ռազմաքաղաքական ղեկավարությանը դատելու ոչ մի իրավական հիմք չունի»․ Վահրամ Աթանեսյան

135
Հինգշաբթի, 15 օգոստոսի, 2024 թ., 16:42
«Ադրբեջանը ԼՂՀ ռազմաքաղաքական ղեկավարությանը դատելու ոչ մի իրավական հիմք չունի»․ Վահրամ Աթանեսյան

Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ադրբեջանը ԼՂՀ նախկին նախագահներին, ՊԲ նախկին հրամանատարին, նրա տեղակալին, ԱԺ նախագահին, ԱԳ նախկին նախարարին, նախկին պետական նախարարին դատելու ոչ մի իրավական հիմք չունի: Քաղաքական ղեկավարները և պաշտոնյաները օժտված են ԵԱՀԿ կողմից տրված՝ ԼՂ ընտրված ներկայացուցիչներ մանդատով, ՊԲ հրամանատարը և նրա տեղակալը ներկայացնում են 1994թ. մայիսի 12-ի հրադադարի համաձայնագրով Ադրբեջանի կողմից լեգետիմ ճանաչված ռազմական կառույցը: Սա պիտի լինի միասնական խոսույթ՝ անկախ նրանցից յուրաքանչյուրի հանդեպ մեր անձնական վերաբերմունքից: Քանի դեռ նրանք ադրբեջանական գերության մեջ են: Այս թեմայով խոսող յուրաքանչյուր ոք պարտավոր է գիտակցել, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունները հաջորդ օրն իր ասածը դնում են Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի և մյուսների դեմը և հրհռում: Եվ թող մի րոպե պատկերացնի, որ այնտեղ ինքն է, Երևանի ապահովությունից իր մասին ուրիշներն են զազրախոսում»:

Աղբյուրը`   Վահրամ Աթանեսյան