Մեկնարկում է Համահայկական հայագիտական 11-րդ օլիմպիադան
![]() ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն իրականացնում է Համահայկական հայագիտական 11-րդ օլիմպիադան: Նպատակն է՝ խրախուսել հայոց լեզվի, գրականության և պատմության իմացությունն արտերկրում բնակվող հայ երեխաների շրջանում, օգնել նրանց՝ ճանաչել Հայաստանը և ծանոթանալ տարբեր երկրներում բնակվող հասակակիցների հետ: Համահայկական հայագիտական 11-րդ օլիմպիադային մասնակցության հայտ են ներկայացրել Վրաստանում, Ռուսաստանի Դաշնությունում, Իսպանիայում և Քուվեյթում սովորող 53 աշակերտ: Օլիմպիադային մասնակցության հայտերն ընդունվել են մինչև 2024 թ. օգոստոսի 4-ը: Միջոցառումն անցկացվելու է 2024 թ. օգոստոսի 15-19-ը: Բացի հիմնական մրցույթներից, անցկացվելու են այլ միջոցառումներ ևս՝ երգի, ասմունքի, խոհարարական վարպետության դասեր և այլն: Երիտասարդների համար կկազմակերպվեն ճանաչողական այցեր Հայաստանի տեսարժան վայրեր, հանդիպումներ տարբեր ոլորտների հայտնի գործիչների հետ, ուսուցողական միջոցառումներ (պարի ուսուցում, երգի ուսուցում, ժողովրդական արվեստների ուսուցում և այլն): |

Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
41400:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
139Երեկ, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
88918.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
22617.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22817.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24717.10.2026, 15:06
