Երևան`   +26 °C
Այսօր`   Շաբաթ, 07 սեպտեմբերի, 2024 թ.

«Մեր նպատակն է՝ սատարել գործընթացներին, որոնք կարող են բերել քաղաքական փոփոխությունների»․ Տիգրան Աբրահամյան

103
Չորեքշաբթի, 07 օգոստոսի, 2024 թ., 13:30
«Մեր նպատակն է՝ սատարել գործընթացներին, որոնք կարող են բերել քաղաքական փոփոխությունների»․ Տիգրան Աբրահամյան

«Մենք ունեն քաղաքական ներգրավվածություն տարբեր պրոցեսներում, մեր կուսակցությունն ունի ներկայացվածություն՝ ֆրակցիայի ձևով, ԱԺ խորհրդարանում։ Մենք գործում պատասխանատու ենք և պատասխան ենք տալիս մեր բոլոր այն քայլերի համար, որոնք որպես քաղաքական ուժ մենք ներկայացնում ենք»,- «Ֆակտոր»-ի եթերում ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ խոսելով իրենց խմբակցության՝ Սրբազան պայքարին մասնակցության մասին։ «Ինչպես մնացած բոլոր շարժումների դեպքում է եղել, նույնն էլ այս շարժման դեպքում է՝ և՛ հրապարակային, և՛ մեր շփումների ժամանակ ասել ենք շարժման առաջնորդներին, որ՝ ի սկզբանե դուք իմացեք, մենք որևէ ձևով, որևէ քաղաքական հավակնություն չունենք իշխանության կամ իշխանությունում որևէ պաշտոն և կարգավիճակ ստանալու։ Մեր միակ նպատակը և ցանկությունն է՝ սատարելու բոլոր այն գործողություններին, գործընթացներին, որոնք կարող են երկրում բերել քաղաքական փոփոխությունների»,- մանրամասնել է Աբրահամյանը։
Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

«Մեր նպատակն է՝ սատարելու գործընթացներին, որոնք կարող են երկրում բերել քաղաքական փոփոխությունների»․ Տիգրան Աբրահամյան