«Սեպտեմբերի 1-ին մի քանի ժամով շահագործելու են Կիրանցի դպրոցը՝ որպես շոու»․ Նաիրա Զոհրաբյան
«Շատ երկար տարիներ հանրակրթական դպրոց չունենալուց հետո Կիրանցում սեպտեմբերին պիտի շահագործման հանձնվեր դպրոցը, որից մի քանի մետր այն կողմ արդեն սկսվում է Ադրբեջանը։ Ինչպես փոխանցեցին մեզ որոշ իրազեկ աղբյուրներ, Հ1-ով շոու կազմակերպելու համար սեպտեմբերի 1-ին մի քանի ժամով շահագործելու են Կիրանցի դպրոցը»,- «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ նշել է հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ դա ընդամենը ցուցադրական բնույթ է կրելու․ «Մարզպետներով, համայնքապետերով համոզելու են մի քանի կիրանցցիների, որ իրենց երեխաների բանծիկները կապեն, պայուսակները գցեն ուսերին, գան դպրոց։ Ինչպես ինձ ասացին անձամբ կիրանցցիները, ոչ մի կիրանցցի երեխայասպան չէ, որ իր երեխային տանի Կիրանցի հանրակրթական դպրոց։ Բայց Հ1-ի համար այդ շոուն կկազմակերպվի, որպեսզի այն մյուս բնակավայրերի, որոնք առաջիկայում Փաշինյանը հանձնելու է Ալիևին, բնակիչներն ասեն՝ դե նորմալ է էլի, որ 10 մետր այն կողմ ադրբեջանցիներն են, բայց երեխաները հանգիստ գնում են դպրոց»։ |
Պիստորիուսը չհայտարարված այցով ժամանել է Կիև
4812:49«Ինչ է ենթադրում և ինչ չի ենթադրում հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերությունը». Սուրեն Սարգսյան
6111:30Թրամփը ցանկանում է հնարավորինս շուտ հանդիպել Պուտինի հետ․ #Newsmax
11311:13«Ավերածություններն ավելի մեծ են, քան եթե միջուկային հարված հասցվեր»․ Թրամփ
8310:49Հութիները հայտնել են Իսրայելի ՊՆ շենքը հրթիռակոծելու մասին
12210:12Փաշինյանն ԱԱԾ այլընտրանքային տնօրեն ունի. «Հրապարակ»
10409:06