Անահիտ աստվածուհու արձանի գլուխն ու ձեռքը կցուցադրվեն Երևանում
316
Հինգշաբթի, 18 հուլիսի, 2024 թ., 16:54
![]() Կառավարությունը 5 մլն 700 հազար դրամ կհատկացնի Հայաստանի պատմության թանգարանում «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» ժամանակավոր ցուցադրության հանրահռչակման համար: Որոշումն ընդունվեց այսօր՝ կառավարության նիստի ժամանակ։ Բրիտանական թանգարանի մշտական ցուցադրության մեջ ներկայացված Սատաղղից գտնված և Անահիտ աստվածուհուն վերագրվող հայտնի բրոնզե արձանից պահպանված գլուխն ու ձեռքը կցուցադրվեն Հայաստանի պատմության թանգարանում:
Ցուցահանդեսի բացումը նախատեսված է 2024 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության օրվա տոնական միջոցառումների շրջանակում: Ակնկալվում է, որ ցուցադրության վեց ամիսների ընթացքում թանգարանը կունենա նվազագույնը 300 հազ․ այցելու, իսկ հանրահռչակման արդյունքում՝ 800 հազ․-1մլն․ մարդ տեղեկացված կլինի ցուցահանդեսի մասին: |

Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
41400:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
139Երեկ, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
88918.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
22617.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22817.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24717.10.2026, 15:06
