Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2024 թ.

Դատախազությունը դատարան է դիմել` «ՀՀ ԴՕՍԱԱՖ»-ից տարածքներ պետությանը վերադարձնելու համար

189
Հինգշաբթի, 11 հուլիսի, 2024 թ., 22:18
Դատախազությունը դատարան է դիմել` «ՀՀ ԴՕՍԱԱՖ»-ից տարածքներ պետությանը վերադարձնելու համար

«Հետք»-ը գրում է. «Գլխավոր դատախազությունը 18 հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» համահայկական հայրենասիրական ՀԿ-ից տարածքներ պետությանը վերադարձնելու վերաբերյալ։ Հողատարածքներից մի քանիսի վրա կան նաև շենք-շինություններ։ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազ Ֆիլիանա Բելլույանը ներկայացրեց՝ ինչ հիմքով և որ հասցեների վերաբերյալ է Դատախազությունը հայցադիմում ներկայացրել։
«Պետշահերի վարչության ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» ՀԿ-ն օտարել է սեփականության իրավունքով այս պահին ՀԿ-ին պատկանող մի շարք գույքեր, որոնք սեփականության իրավունքով, ըստ մեր ողջամիտ ենթադրության, պատկանում են Հայաստանի Հանրապետությանը»,- ասաց Ֆիլիանա Բելլույանը։

Ըստ դատախազի՝ Կառավարության N 311 որոշմամբ է ՀԿ-ին պատկանող գույքը սեփականության իրավունքով անցնում ՀՀ-ին՝ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո։ Նա նշեց, որ կա նաև քննվող քրեական վարույթ, քանի որ Պետական գույքի կառավարման կոմիտեի իրավասու պաշտոնատար անձինք, պարտավոր լինելով գույքը գրանցել ՀՀ-ի անվամբ, ցուցաբերել են անգործություն։ «Ըստ էության մեր հայցի հիմքը հիմնականում սա էր, իսկ առարկան՝ վերացնել «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» ՀԿ-ի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումները»,- ասաց Ֆիլիանա Բելլույան։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։