Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2024 թ.

«Տիեզերական կապավորը»․ Կարեն Հեքիմյան

170
Հինգշաբթի, 11 հուլիսի, 2024 թ., 17:18
«Տիեզերական կապավորը»․ Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տիեզերական կապավորը․
Նախկին ոստիկանապետ Գասպարյան Վովան նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանին «մեր կապավորն է» անվանում: Լավ չհասկացա, թե ասելով «մեր» ում նկատի ունի Գասպարյան Վովան: Ովքե՞ր են «իրենք»:
Եվ, այսպես՝ Գասպարյան Վովան ծնվել է Էստոնիայում՝ Տալլիննում, 31 (՞) տարեկանում ավարտել է Վոլգոգրադի քննչական դպրոցը:
ՀՀՇ-ի իշխանության տարիներին հաջողությամբ համատեղել է ոստիկանությունում աշխատանքը և ... քաղաքականությունը (՞)՝ եղել է ՀՀ ԳԽ պատգամավոր: Քոչարյան Ռոբերտի իշխանության տարիներին Գասպարյան Վովան ՀՀ գլխավոր ռազմական ոստիկանն էր, Սարգսյան Սերժի օրոք՝ ոստիկանապետ, Հովհաննիսյան Րաֆֆիի օրոք՝ հավատացյալ:
Հպանցիկ ուսումնասիրելով վերջինիս կենսագրությունը վստահաբար կարելի է պնդել, որ Գասպարյան Վովային հաջողվել է միմյանց «կապել» անտագոնիստներին (ախոյաններին), օրինակ՝ Տալլինն ու Վոլգոգրադը, քաղաքականությունն ու ոստիկանությունը, Տեր-Պետրոսյան Լևոնին ու Քոչարյան Ռոբերտին, Սիրադեղյան Վանոյին ու Սարգսյան Սերժին, իրեն և Հովհաննիսյան Րաֆֆիին:
Փաշինյան Նիկոլի օրոք Գասպարյան Վովան առերևույթ «կապելով» զբաղված չէ, սակայն ո՞վ գիտի ... Դեռ երեկո չէ: Եվ, միգուցե մենք դեռ ականատես կլինենք, թե ինչպես են միմյանց «կապվում», օրինակ՝ Սարգսյան Սերժն ու Փաշինյան Նիկոլը կամ Փաշինյան Նիկոլն ու Կարապետյան Կարենը: Լավ կլինի, որ Գասպարյան Վովայի միջնորդությամբ Երկիրը Վեներայի հետ «կապվի»: Որոշ անձանց համար չպետք է անտեսել նաև Պլուտոնի և Մերկուրիի հետ «կապվելու» նպատակահարմարությունը:

Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան