«Հայաստանի նկատմամբ Իրանի սկզբունքային քաղաքականությունն անխաթարելի է»․ իրանագետ
Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը․ «Ըստ իրանական լրատվամիջոցների՝ հուլիսի 9-ի հեռախոսազրույցի ընթացքում Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանն ուշագրավ հայտարարություններ է արել՝ կապված հայ-իրանական հարաբերությունների և Հայաստան-Իրան սահմանի հետ։ Վերջինս, մասնավորապես, ընդգծել է, որ Իրանի հարևանների շարքում Հայաստանը նշանակալի տեղ ունի, իսկ հայ-իրանական հարաբերությունները կարևոր են Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության համակարգում, ուստի Հայաստանի նկատմամբ Իրանի սկզբունքային քաղաքականությունն անխաթարելի է։ Շատ ուշագրավ է նաև նորընտիր նախագահի կողմից Հայաստան-Իրան սահմանի բնութագրումը, ըստ որի՝ թեև Հայաստանի հետ Իրանի սահմանը երկար չէ, սակայն այն հույսի և խաղաղ կյանքի սահման է։ Հարկ է նշել, որ Իրանի նորընտիր նախագահի հայտարարություններն ամբողջությամբ տեղավորվում են Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի նախանշած հստակ և սկզբունքային քաղաքականության շրջանակում, որն, ի դեպ, հայ-իրանական սահմանը բնորոշել էր՝ որպես հազարամյակների սահման»։ Աղբյուրը` Վարդան Ոսկանյան |
«Դաշնակցությունն ու Դոգը հավասար վարկանիշ ունեն»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
5817:24«Արցախը հայկական տեսնելու պայքարը պայքար է ՀՀ ինքնիշխանության և անկախության համար»․ ՀայաՔվե
5217:18«Տեղակալներին ԱԺ ուղարկելով և անհասանելի լինելով՝ ուժեղ ղեկավար չեն դառնում»․ Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)
5817:06«Ունենք «կարմիր գծերն» արհամարհող իշխանություններ և խորհրդարանական ընդդիմություն»․ Սուրեն Սուրենյանց
5816:48«Քննարկվել են Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության վերաբերյալ հարցեր»․ Արցախի հանձնախումբ
5216:42ՀՀԿ ԳՄ-ն հանդես է եկել հայտարարությամբ
6316:36