Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2024 թ.

Փաշինյանը Վահե Ղազարյանին հանձնարարել է համայնքապետերի դեմ կոմպրոմատներ հավաքել․ «Հրապարակ»

109
Հինգշաբթի, 11 հուլիսի, 2024 թ., 08:36
Փաշինյանը Վահե Ղազարյանին հանձնարարել է համայնքապետերի դեմ կոմպրոմատներ հավաքել․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «ՆԳ նախարար Վահե Ղազարյանը մեծ շքախմբով՝ տեղակալների եւ այլ բարձրաստիճանների ուղեկցությամբ, այսօր կայցելի Կապան։ «Կապանում ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը կհանդիպի քաղաքացիների հետ»,- հայտնել է ՆԳՆ մամուլի ծառայությունը: Չնայած համակարգից վստահեցնում են, թե քաղաքացիների հետ մարզային հանդիպումները նոր չեն, և ոստիկանության ղեկավարը պարբերաբար նման հանդիպումներ է ունենում, սակայն բաց աղբյուրներում չգտանք, որ Վահե Ղազարյանը երբևէ նման հանդիպում է ունեցել։ Իշխանափոխությունից հետո Վալերի Օսպիյանն էր քաղաքացիների հետ շփումների սիրահարը, ամեն հանդիպումից հետո հաղորդագրություններում կարմիր թելի պես ձգվում էր միտքը, թե քաղաքացիներին հուզող հարցերը «հիմնականում կապված էին նախկինում կատարված հանցագործությունների և ոստիկանության ծառայողների գործողությունների հետ»: Մարզի մեր աղբյուրները չեն բացառում, որ Փաշինյանը Վահե Ղազարյանին հանձնարարել է Փարսյանի եւ մյուս համայնքապետերի դեմ կոմպրոմատներ հավաքել, որ վհուկների որս սկսեն՝ անունը դնելով քաղաքացիների բողոքներ։

Հիշեցնենք․ գրել էինք, որ Բագրատ Սրբազանին Կապանում լավ ընդունելության արժանացնելու պատճառով Փարսյանը հայտնվել է իշխանության թիրախում, և ՆԳ նախարարն ամեն ինչ անելու է, որ «գործ տվողների» հետ հանդիպի»։