«Իշխանության վարկանիշը բարձրացել է, իսկ հանրահավաքների մասնակցիները փողով են գալիս». Հովիկ Աղազարյան
«Արմլուր»-ը զրուցել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ: -Այսինքն, ձեր դիտարկմամբ, որեւէ փոփոխություն չի՞ եղել, իշխանության վարկանիշը չի՞ իջել, այլ ընդհակառակը՝ ավելի՞ է բարձրացել իշխանության վարկանիշը: -Այո՛, կարծում եմ՝ իշխանության վարկանիշը բարձրացել է, որովհետեւ այնպիսի զգայուն հարց, ինչպիսին սահմանների ճշգրտումն ու սահմանազատումն է, եւ այն էլ այնպիսի զգայուն հատվածում, ինչպիսին Տավուշի մարզինն է, որի սահամազատման ֆոնին որոշ ուժեր փորձեցին ժողովրդի մեջ անհնազանդության ալիք բարձրացնել, եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացին չկանգնեց այն անհատների կողքին, որոնք ՀՀ քաղաքացի չէին եւ ուզում էին իշխանություն փոխել Հայաստանում, նշանակում է՝ ՀՀ քաղաքացին իր խոսքն ասաց, եւ, ընդհանուր առմամբ, ես պետք է գնահատեմ, որ այս պահի դրությամբ հասարակությունը դեմ չէ իրականացվող քաղաքականությանը: Ես այդ տվյալներն ունեմ, որոնցով կարող եմ դատողություն անել: -Պարո՛ն Աղազարյան, նշում եք, որ իշխանության վարկանիշը բարձր է, բայց, փաստ է, որ այս օրերին մեծ թվով քաղաքացիներ հանրահավաքներ, անհնազանդության ակցիաներ են իրականացնում ու պահանջում են իշխանափոխություն ու ընդվզում են երկրում տեղի ունեցող գործընթացների նկատմամբ: -Պարբերաբար հանրահավաքներ անցկացնողների 90 տոկոսը ռեւանշիստներ են, փողով բերվածներ: Իհարկե նրանք մեր քաղաքացիներ են եւ իրավունք ունեն հանրահավաքների միջոցով իրենց դժգոհությունն արտահայտելու, բայց նրանք շատ փոքր մաս են կազմում: -Բայց տեսնում ենք, որ բազմաթիվ հասարակ քաղաքացիներ են մասնակցում, որոնք որեւէ կուսակցության պատկանելիություն չունեն: Ձեր խոսքերից ստացվում է՝ Դուք նրանց պիտակավորում եք, թե ուղղորդված են գալիս ակցիային, եւ ինչ-որ շահ ունեն դրանից: -Այո՛, բոլոր հանրահավաքների մասնակցիների 70 տոկոսը փողով են գալիս: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |
Հայտնաբերվել է զոհված հերոսների նկարների վրա ներկ լցրած կինը
3521:36«Մեջներից տառաճանաչ կենդանին Սծյոպիկ Սաֆարյանն էր». Վազգեն Սաղաթելյան
3821:06««Մայր Հայաստան»-ը դատական կարգով վիճարկում է կարմիր գծերի թանկացման որոշումը». Գևորգ Ստեփանյան
3720:06«Չեք էլ կարում հակադարձեք, որովհետև սաղիդ տակ էլ լիքը բան կա». Արամ Մանուկյան (տեսանյութ)
4319:30«Հակառակորդին հաջողվել է սեպ խրել մեր պաշտպանական գծում». Ուկրաինայի ԶՈՒ ներկայացուցիչ
7519:12«Արսեն Թորոսյանը կեղծ մեղադրանքներ է հնչեցնում». Ալեն Սիմոնյան (լուսանկար)
5018:18