Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2024 թ.

«Ո՞վ կփոխհատուցի կրած բարոյական և ֆինանսական վնասները». Արմեն Ալավերդյան

148
Հինգշաբթի, 11 հուլիսի, 2024 թ., 04:12
«Ո՞վ կփոխհատուցի կրած բարոյական և ֆինանսական վնասները». Արմեն Ալավերդյան

«Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանը գրում է․

«Երեխայի հաշմանդամության թոշակը չեն վճարել։ Սոցապի թեժ գիծ մի քանի ժամ ապարդյուն զանգելուց հետո վերջապես պատասխանեցին, որ երեխայի մայրը մի տարուց ավել Հայաստանում չի։ Իրականում, նա տարվա ընթացքում 1 շաբաթ է երկրից բացակայել, ավելին, 2023թ. դեկտեմբերին երեխայի հետ ներկայացել է ԲՍՓ, որ կարգավիճակը երկարացնեն։ Բացի այդ, նա աշխատում է ու հարկեր վճարում։ Այս ամենը շատ հեշտ էր ստուգել, ոչ թե մեզ փաստի առաջ դնել։

Թեժ գծի աշխատակիցն ասաց, որ պետք է գնալ տարածքային բաժին ու դիմում գրել։

Հիմա հարցեր.
1. Որոշների անփութության պատճառով ինչո՞ւ մենք պիտի ժամանակ ու ներվեր ծախսենք։
2. Ո՞վ կփոխհատուցի կրած բարոյական և ֆինանսական վնասները (այդ թվում՝ տվյալ ամսվա համար քեշբեք չստանալը)։
3. Ո՞վ ներողություն կխնդրի այս ամենի համար»։