Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2024 թ.

«Վերջին անգամ Վանոյին տեսել եմ 97-ին». ցմահ ազատազրկման դատապարտված Արմեն Տեր-Սահակյան

154
Չորեքշաբթի, 10 հուլիսի, 2024 թ., 15:48
«Վերջին անգամ Վանոյին տեսել եմ 97-ին». ցմահ ազատազրկման դատապարտված Արմեն Տեր-Սահակյան

Արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող, ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Արմեն Տեր-Սահակյանը պատասխանել է «Առավոտ»-ի հարցերին: «Ես ոչ մեկին չեմ սպանել, ոչ մի սպանության մասնակից չեմ եղել: Էդ ամեն ինչի ո՛չ զակազչիկն եմ, ո՛չ պարագլուխն եմ, եղել եմ դրա մեջ ընդամենը օժանդակող... Ես ՀՀ-ում գերի եմ, ոչ թե կալանավոր, ինձ գերի են վեկալել Քոչարյանը՝ Աղվանի հետ, ու կապ չունի, որ հիմա իրանք չեն, ձեռները էնքան երկար ա»,- ասել է նա: Տեր-Սահակյանի խոսքով՝ վերջին անգամ Վանո Սիրադեղյանին տեսել է 1997-ին. «Էլ ո՞նց տեսնեի, 1998-ի հունվարից բռված եմ»,- նշել է նա:

Ըստ առաջադրված մեղադրանքի՝ ՆԳ նախկին նախարարը 1992թ. ամռանը Արմեն Տեր-Սահակյանի միջոցով կազմակերպել է զինված հանցավոր խումբ, որոնց միջոցով կատարվել են մի շարք քաղաքական սպանություններ ու սպանության փորձեր:

Արմեն Տեր-Սահակյանի հարցազրույցը