Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2024 թ.

«Ի՞նչ միջոցներ էր ձեռնարկել ԼՂ ԱԱԾ-ն՝ ապահովելու ղեկավարության անվտանգությունը»․ պատգամավորը՝ ԱԱԾ աշխատակցին

149
Չորեքշաբթի, 10 հուլիսի, 2024 թ., 14:24
«Ի՞նչ միջոցներ էր ձեռնարկել ԼՂ ԱԱԾ-ն՝ ապահովելու ղեկավարության անվտանգությունը»․ պատգամավորը՝ ԱԱԾ աշխատակցին

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը հարցեր ուղղեց ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանին՝ չակնկալելով հրապարակային պատասխան․ «Լեռնային Ղարաբաղի ԱԱԾ-ի կողմից հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց, մասնավորապես Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի անվտանգությունն ապահովելու ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել, ո՞ւր է էս մարդկանց թիկնազորը։ Ինչո՞ւ չի կանխվել Դավիթ Բաբայանի՝ որպես պետական գաղտնիք կրողի փոխանցումը Ադրբեջանին։ Օպերատիվ հաշվառման նյութերը էվակուացվե՞լ են, ոչնչացվե՞լ են, ե՞րբ և որտե՞ղ։ ԱԱԾ անձնակազմը ե՞րբ է լքել ԼՂ-ի տարածքը, մինչև սեպտեմբերի 19-ը, թե՞ հետո»,- հարցրեց պատգամավորը։
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն առաջարկեց նիստն անցկացնել դռնփակ։ ԱԱԾ տնօրենի տեղակալն ասաց, որ պատրաստ չէ հարցերին պատասխանել, հետագայում փակ ռեժիմով դրանք կքննարկվեն։

«Ի՞նչ միջոցներ էր ձեռնարկել ԼՂ ԱԱԾ-ն՝ ապահովելու ղեկավարության անվտանգությունը»․ պատգամավորը՝ ԱԱԾ աշխատակցին