Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2024 թ.

«Ի՞նչ եք անելու, որ Կիրանցում մարդկանց կենսագործունեությունը չխախտվի»․ պատգամավորը՝ ԱԱԾ աշխատակցին

143
Չորեքշաբթի, 10 հուլիսի, 2024 թ., 13:06
«Ի՞նչ եք անելու, որ Կիրանցում մարդկանց կենսագործունեությունը չխախտվի»․ պատգամավորը՝ ԱԱԾ աշխատակցին

Աժ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու նախագծին։ Առաջարկվում է իրավական հիմքեր ստեղծել ԼՂ ԱԱԾ նախկին աշխատակիցներին՝ ՀՀ ԱԱԾ-ում համապատասխան պաշտոնների նշանակելու համար՝ պահպանելով նրանց ստաժը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը դրական գնահատեց հատկապես ստաժի պահպանման հարցը․ «Երանի բոլոր գերատեսչություններում այդպես լիներ, մարդիկ իրենց 30 տարվա ստաժը չեն կարողանում վերականգնել»,- ասաց նա՝ քննարկվող նախագծից դուրս հարց ուղղելով ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանին․ «ՀՀ պետական սահմանի մասին օրենքում կա հստակ արձանագրված՝ «սահմանային գոտի» և «սահմանային շերտ»։ Սահմանային գոտին՝ մինչև 5 կմ լայնությամբ, սահմանային շերտը՝ մինչև 1 կմ լայնությամբ։ Ընդ որում սահմանային շերտի դեպքում կան սահմանափակումներ, օրինակ արգելվում է ոգելից խմիչք օգտագործել, իրենց հետ վերցնել զենք, ընտանի կենդանիների արածեցման սահմանափակումներ կան և այլն։ Կիրանցում էն փշալարերը որ անցակացրել եք, 15 մ էն կողմ արդեն տուն է։ Համաձայն օրենքի՝ դա դիտվում է որպես սահմանային շերտ, ո՞նց եք պատրաստվում կանոնակարգել, որպեսզի Կիրանցի բնակչության կենսագործունեությունը չխախտվի, որովհետև, եթե, օրինակ, Կիրանցի բնակչի տանը որևէ առիթ լինի, արգելվելու է ալկոհոլի օգտագործումը»,-հարցրեց Մանուկյանը։
«Ձեր հարցին խորքային չեմ կարող պատասխանել, գրավոր հարցում ուղարկեք»,- պատասխանեց ԱԱԾ տնօրենի տեղակալը։

«Ի՞նչ եք անելու, որ Կիրանցում մարդկանց կենսագործունեությունը չխախտվի»․ պատգամավորը՝ ԱԱԾ աշխատակցին