«Երևանի ՀԷԿ 1»-ում վթարը բավականին մեծ է. ՀԷՑ
Հուլիսի 6-ին «Երևանի ՀԷԿ 1»-ում (Երևանի առաջին հիդրոէլեկտրակայան) տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքով այս օրերին Երևանի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջանների որոշ հատվածներում առկա են էլեկտրամատակարարման ընդհատումներ։ Այս մասին հայտնում են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունից։ Նշվում է, որ վթարը բավականին մեծ է իր մասշտաբներով։ «Ընկերության կողմից ձեռնարկված միջոցառումների շրջանակում մշակվել են բաժանորդների էլեկտրամատակարարման ապահովման ժամանակավոր սխեմաներ: Էլեկտրասնուցումն ապահովվում է տարբեր այլընտրանքային աղբյուրներից, որոնք այս ժամանակահատվածում պարբերաբար փոփոխվում են։ Սա հնարավոր է դարձել իրականացնել շնորհիվ Ընկերության կողմից կատարված մեծածավալ ներդրումային ծրագրերի։ Այլ պարագայում նմանատիպ վթարի հետեւանքների վերացմանն ուղղված ժամկետները մի քանի անգամ կգերազանցեին այսօրվա ժամկետները: Հաշվի առնելով վերը նշված վթարի մեծ ծավալները՝ Ընկերության բաժանորդների սպասարկման տեղեկատվական ծառայության շուրջօրյա գործող 1-80 զանգերի կենտրոնն աշխատում է խիստ ծանրաբեռնված արտակարգ ռեժիմով, ստանում բազմաթիվ զանգեր, որոնցից բոլորին, ցավոք, հնարավոր չէ պատասխանել։ Հիշեցնենք նաեւ, որ էլեկտրամատակարարման ընդհատումների վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է ոչ միայն օպերատորի, այլ նաեւ ավտոմատ ծառայության միջոցով, որի համար անհրաժեշտ է մուտքագրել բաժանորդական քարտի կամ պայմանագրին կցված հեռախոսահամարը։ Ընկերությունը հայցում է իր բաժանորդների ներողամտությունը եւ հավաստիացնում, որ անում է հնարավորը՝ առավելագույնս արագ խնդրին վերջնական լուծում տալու, էլեկտրամատակարարման հիմնական սխեմային վերադառնալու և բաժանորդներին նվազագույն անհանգստություն պատճառելու համար»,- նշված է հայտարարության մեջ: |
Հայտնաբերվել է զոհված հերոսների նկարների վրա ներկ լցրած կինը
3521:36«Մեջներից տառաճանաչ կենդանին Սծյոպիկ Սաֆարյանն էր». Վազգեն Սաղաթելյան
3821:06««Մայր Հայաստան»-ը դատական կարգով վիճարկում է կարմիր գծերի թանկացման որոշումը». Գևորգ Ստեփանյան
3720:06«Չեք էլ կարում հակադարձեք, որովհետև սաղիդ տակ էլ լիքը բան կա». Արամ Մանուկյան (տեսանյութ)
4319:30«Հակառակորդին հաջողվել է սեպ խրել մեր պաշտպանական գծում». Ուկրաինայի ԶՈՒ ներկայացուցիչ
7519:12«Արսեն Թորոսյանը կեղծ մեղադրանքներ է հնչեցնում». Ալեն Սիմոնյան (լուսանկար)
5018:18