Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2024 թ.

Կկայանա դատավոր Աննա Դանիբեկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նիստը. «Ժողովուրդ»

98
Երեքշաբթի, 09 հուլիսի, 2024 թ., 08:54
Կկայանա դատավոր Աննա Դանիբեկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նիստը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Այսօր ԲԴԽ-ում կայանալու է դատավոր Աննա Դանիբեկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նիստը։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ԲԴԽ-ում տրամադրվածությունն այնպիսին է, որ դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները դադարեցվեն, իսկ թե ինչպես կքվեարկեն ԲԴԽ անդամերը, ցույց կտան զարգացումները։
Մայիսի 14-ին գրել էինք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի դեմ հարուցված կարգապահական վարույթն ուղարկվել է ՀՀ բարձրագույն դատական խորհուրդ. իսկ առիթն այն է, որ մարտի 1-ից, ՀՀ արդարադատության նախարարը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործը քննող, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցել։ Արդյունքում՝ կարգապահական վարույթը հասավ ԲԴԽ, ու այնտեղ էլ այս օրերին որոշվում է դատավորի ճակատագիրը։
Մնում է սպասել, թե դատավորների անկախությունը ապահովելուն կոչված ԲԴԽ-ն ի՞նչ վարքագիծ կդրսևորի. կպատժի՞ դատավորին, թե՞ կների՝ Քոչարյանի գործով ինչ-ինչ որոշումների համար»։

Մանրամասները՝ թերթի համարում: