Քևին Սփեյսին այցելել է ԵԹԿՊԻ
![]() Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը տեղեկացնում է. «Հանրաճանաչ դերասան Քևին Սփեյսին վարպետության դաս է անցկացրել մեր բուհի մի խումբ ուսանողների համար։ Նա Երևանի «Ոսկե ծիրան» 21-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրն է։ Սփեյսին բացառիկ վարպետությամբ կինոյում ստեղծել է կերպարներ, որոնք տպավորել են բազմահազար կինոդիտողներին։ Վարպետության դասի ընթացքում ուսանողների համար Սփեյսին նորովի է բացահայտել կինոարտադրության գաղտնիքները՝ անդրադառնալով քասթինգներին, դերասանի վարպետության կարևորագույն դրսևորումներին, իրական կյանքի և էկրանային իրականության տարբերություններին և ոչ միայն։ Նա պատասխանել է ուսանողների հարցերին՝ միաժամանակ հղելով մասնագիտական կարևոր խորհուրդներ։ Քևին Սփեյսին ոչ միայն կրկնակի օսկարակիր է, այլև լավագույն թատերական դերակատարման համար արժանացել է Լոուրենս Օլիվյեի մրցանակին, ինչպես նաև «Ոսկե գլոբուս» է ստացել՝ որպես «Հեռուստասերիալում լավագույն դերասան»: |

Հայաստանը՝ «Մանկական Եվրոտեսիլ 2026»-ի հաղթող (տեսանյութ)
16201:36
Սամվել Թադևոսյանն արժանացել է «Ոսկե գլոբուսի» Beacon Award մրցանակին
14600:48
Մալթայում մեկնարկել է «Մանկական Եվրոտեսիլ 2026»-ը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
135Երեկ, 23:36
«Կաղնիներն են պակասել, ավելացել են մացառները»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
144Երեկ, 13:24
Պռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները
164Երեկ, 13:00
Կլոդ Մոնեի «Հիրիկներ» կտավը Ֆրանսիայում վաճառվել է ռեկորդային 50 միլիոն եվրոյով
53823.10.2026, 08:49
