Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2024 թ.

«1920թ. թուրքական բռնազավթման հետևանքով այստեղ տեղի է ունեցել մեծ ողբերգություն». Վարդան Ոսկանյան

131
Երեքշաբթի, 09 հուլիսի, 2024 թ., 03:18
«1920թ. թուրքական բռնազավթման հետևանքով այստեղ տեղի է ունեցել մեծ ողբերգություն». Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ետնապատկերում Շիրակի մարզի Հովտուն գյուղի Սբ. Սարգիս խոնարհված եկեղեցին է։
Ինչպես միշտ, տեսնելով այս հուշարձանը, ստուգեցի Google քարտեզում և պարզելով, որ նշված չէ, սկսեցի ավելացնել հենց տեղում։
Փորձելով գտնել եկեղեցու անվանումը համացանցում, տեղեկացա, որ 1920թ. թուրքական բռնազավթման հետևանքով այստեղ տեղի է ունեցել մեծ ողբերգություն։ Բռնազավթիչները գյուղի պոնտոսցի հույն բնակչությանը սկզբում փակել են եկեղեցում, իսկ այնուհետև նրանց սպանդ իրականացրել իրենց իսկ տներում և քիչ հեռու գտնվող ձորակում՝ բնաջնջելով Հայաստանի մի ամբողջ հունաբնակ գյուղ։
Նստեցի, ծխեցի, մտովի ողորմի տվեցի այստեղ զոհված մեր հույն եղբայրներին ու քույրերին և որոշեցի, այնուամենայնիվ, ավելացնել քարտեզում, քանզի սա մեզ համար միայն եկեղեցի չէ, այլ լուռ վկա՝ վկա մի մեծ ողբերգության, որն իր լռությամբ իսկ խոսում է, որ բարբարոսները ողորմածություն չունեն, իսկ նրանց չդիմադրելը կամ հանձնվելը միայն ու միայն մահ է»։

Աղբյուրը`   Վարդան Ոսկանյան