Սիրիայում հակաթուրքական ցույցերի ժամանակ 4 մարդ է զոհվել
648
Երեքշաբթի, 02 հուլիսի, 2024 թ., 15:24
![]() 4 մարդ է զոհվել, ևս 20-ը՝ վիրավորվել Սիրիայի հյուսիսարևմտյան հատվածում հակաթուրքական ցույցերի ժամանակ, փոխանցում է DW-ն։ Նշվում է, որ այդ հատվածը գտնվում է թուրքական բանակի վերահսկողության տակ։ Մարդու իրավունքների մոնիթորինգային սիրիական կենտրոնի տվյալներով՝ բողոքի ակցիաներին հարյուրավոր մարդիկ են մասնակցել, նրանցից որոշները զինված են եղել։ Ցուցարարները պոկել են թուրքական դրոշները։ Աֆրինում և Ջերաբուլուսում ցուցարարների և թուրք զինվորականների միջև բախումներ են սկսվել: Հիշեցնենք, որ Թուրքիայում սիրիացի ներգաղթյալների դեմ ջարդեր էին սկսվել։ Մասնավորապես, Քայսերիում (Կեսարիա) տեղաբնակները հրկիզել էին սիրիացիների խանութներն ու ավտոմեքենաները։ Բացի այդ, ցույցեր էին անցկացվել Բուրսայում և Ստամբուլում։ |

ՌԴ ԶՈւ-ն Սև ծովի ջրային տարածքում խոցել է Ուկրաինայի ԶՈւ-ին պատկանող չորաբեռնատար նավ
14019:13
Վրաերթի ենթարկված կինը օրեր անց մահացել է
11518:54
Գնացքի վագոն է կողաշրջվել
12413:30
Ռումինիայի լեռնադահուկային հանգստավայրի հյուրանոցում խոշոր հրդեհ է բռնկվել (տեսանյութ)
24912:49
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են «Լուկօյլ»-ի նավթավերամշակման գործարանին (տեսանյութ)
16912:13
Լիբիայի ափերի մոտ ևս մեկ նավ է պայթեցվել
304Երեկ, 23:49
