Երևան`   +18 °C
Այսօր`   Կիրակի, 29 սեպտեմբերի, 2024 թ.

Կալանավորվել է Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի սպա Հայկազ Գրիգորյանը. «Ինֆոքոմ»

147
Երեքշաբթի, 25 հունիսի, 2024 թ., 22:54
Կալանավորվել է Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի սպա Հայկազ Գրիգորյանը. «Ինֆոքոմ»

44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի վաշտի հրամանատար, ապա շտաբի պետ, մայոր Հայկազ Գրիգորյանը կալանավորվել է։ Նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 549-րդ հոդվածի 3-րդ մասով՝ իշխանազանցության կամ իշխանությունը չարաշահելու համար, որը անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը ծանր վնասի պատճառում։

Այս մասին «Ինֆոքոմ»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունից։
Հայկազ Գրիգորյանը, հիշեցնենք, այն սպաներից է, որի հետ 2020թ․ հոկտեմբերի 10-ին Խուռհատ սարում անհաջող մարտական խնդրից հետո նորակոչիկների անձնակազմի մի մասը նահանջել է և կարողացել փրկվել։ Անձնակազմի մյուս մասը, պատշաճ չտեղեկացվելով, որ հակառակորդն արդեն Հադրութում է, գնացել է այդ ուղղությամբ և ընկել շրջափակման մեջ։

Խուռհատ սարում իշխանության՝ անգործություն ցուցաբերելու և մարտի դաշտն ինքնակամ լքելու համար այժմ մեղադրվում է նույն գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը։ Վերջինիս գործով քննության ժամանակ դեռ 2022թ․ սեպտեմբեր ամսին Հայկազ Գրիգորյանը դատակոչվել էր դատարան՝ որպես վկա ցուցմունք տալու դեպքի՝ իրեն հայտնի հանգամանքների վերաբերյալ։ Այդ ցուցմունքի հիման վրա էլ զոհված զինծառայողների ծնողների ներկայայցուցիչ փաստաբանները հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել, ինչից հետո էլ 2022թ․ նոյեմբերին, նախաձեռնվել էր այս քրեական վարույթը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Աղբյուրը`   Ինֆոքոմ