Երևան`   +18 °C
Այսօր`   Կիրակի, 29 սեպտեմբերի, 2024 թ.

«Արտաքին քաղաքական հաշվա՞րկ, թե՞ Թուրքիայից եկած հերթական պարտադրանք». «Մարտական եղբայրություն»

127
Երեքշաբթի, 25 հունիսի, 2024 թ., 22:48
«Արտաքին քաղաքական հաշվա՞րկ, թե՞ Թուրքիայից եկած հերթական պարտադրանք». «Մարտական եղբայրություն»

«Մարտական եղբայրություն» միաբանության ֆեյսբուքյան էջը գրում է. «Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցին հետևում է Հայաստանի Հանրապետության կողմից Պաղեստինի ճանաչումը։
▪️Արտաքին քաղաքական հաշվա՞րկ, թե՞ Թուրքիայից եկած հերթական պարտադրանք։
▪️Հունիսի 18-ին տեղի ունեցավ Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը, որի ժամանակ, ըստ ՀՀ կառավարության տարածած հաղորդագրության, քննարկվեցին նաև տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումները:
▪️Այս զանգից հետո, հունիսի 21-ին, ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց և ճանաչեց Պաղեստին պետությունը։
▪️Թուրքիան և Արաբական աշխարհը ողջունեցին Հայաստանի Հանրապետության այս քայլը, իսկ Իսրայելը, տարբեր պաշտոնյաների մակարդակով, սպառնալիքներ հղեց մեզ։
▪️Մինչ այդ, հունիսի 19-ին, ՀՀ ԱԳՆ-ն բարձրաձայնեց 2024 թ. նոյեմբերին Բաքվում կայանալիք COP29 գագաթաժողովից հետո Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի կողմից ձեռնարկվող նոր ագրեսիայի հավանականության մասին:
▪️Հունիսի 21-ին և հունիսի 22-ին Ադրբեջանը Հայաստանի կողմից ադրբեջանական դիրքերը գնդակոծելու մասին կեղծ հաղորդագրություններ տարածեց:
▪️Փաստորեն, Էրդողան-Փաշինյան հեռախոսազրույցը տարածաշրջանային հարցերի վերաբերյալ հայկական կողմի համար որևէ դրական արդյունքի չհանգեցրեց:
▪️Հաշվի առնելով ժամանակագրական հաջորդականությունը, կարելի է ենթադրել, որ Պաղեստինի ճանաչումը Թուրքիայի և Հայաստանի ղեկավարների միջազգային հարցեր քննարկելու համատեքստում է և հանդիսանում է մի կողմի պարտադրանք մյուսին՝ առանց դրա դիմաց առարկայական ինչ-որ բան ստանալու ակնկալիքի»: