Վերաքննիչ դատարանը նշել է՝ Ստեփանակերտի քաղաքապետին ազատությունից զրկելու հիմքերը բացակայում էին
Հունիսի 13-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավանի նստավայրում դատավոր Մասիս Մելքոնյանը քննեց Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու քննիչի միջնորդությունը և որոշեց կիրառել 2 ամիս ժամկետով տնային կալանք։ Ավելի վաղ՝ մայիսի 26-ին, Դավիթ Սարգսյանը դատարանի որոշմամբ կալանավորվել էր 20 օրով, իսկ մինչ այդ իրավապահները խուզարկել էին քաղաքապետի բնակարանը։ «168»-ի հետ զրույցում օկուպացված Արցախի փաստաբանների պալատի անդամ, Դավիթ Սարգսյանի շահերի պաշտպան Ռոման Երիցյանն ասաց, որ Վերաքննիչ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Դավիթ Սարգսյանի կալանքի որոշումը, խոսքը վերաբերում է 20 օրով կալանքին։ Ըստ էության սա հանգեցնում է հետևյալ հետևանքին, որ եթե Վերաքննիչ դատարանը ճանաչում է, որ քաղաքապետին կալանավորելու հիմքեր չեն եղել, այսինքն՝ նրան սխալ են կալանավորել, թե Առաջին ատյանի դատարանն է նման սխալ որոշում կայացրել, թե՛ քննիչն է սխալ արել, որ նման միջնորդությամբ դիմել է։ Սա վերաքննիչ դատարանի արձանագրածն է։ Քանի որ Վերաքննիչ դատարանի որոշումը կայացնելու պահին քաղաքապետի կալանավորման 20-օրյա ժամկետը լրացել էր, և ըստ էության խափանման այդ միջոցն այլևս չկար։ Ուստի Վերաքննիչ դատարանն առաջին ատյանի դատարանի որոշումն այս մասով բեկանել չկարողացավ, որովհետև արդեն իմաստազրկված էր»,- նշեց Ռոման Երիցյանը։ Փաստաբանի գնահատմամբ՝ նույն տրամաբանությամբ տնային կալանքի մասին դատարանի կայացրած վերջին որոշումն էլ պետք է ճանաչվի ոչ իրավաչափ։ «Մենք Դավիթ Սարգսյանին ապօրինի անազատության մեջ պահելու հիմքով հատուցման հայցապահանջ ենք ներկայացնելու։ Ավելի քան վստահ եմ, որ Վերաքննիչ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչելու նաև տնային կալանքի որոշումը և երկու ամիսը դեռ չլրացած՝ քաղաքապետը հայտնվելու է ազատության մեջ։ Վերաքննիչը հստակ նշել է, որ քաղաքապետին ազատությունից զրկելու հիմքերը բացակայում էին՝ սա նշել է սևով սպիտակի վրա, իսկ ազատությունից զրկելը կարող ենք դիտարկել թե՛ կալանքը, թե՛ տնային կալանքը»,- շեշտեց Ռոման Երիցյանը։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |
Հայտնաբերվել է զոհված հերոսների նկարների վրա ներկ լցրած կինը
3521:36«Մեջներից տառաճանաչ կենդանին Սծյոպիկ Սաֆարյանն էր». Վազգեն Սաղաթելյան
3821:06««Մայր Հայաստան»-ը դատական կարգով վիճարկում է կարմիր գծերի թանկացման որոշումը». Գևորգ Ստեփանյան
3720:06«Չեք էլ կարում հակադարձեք, որովհետև սաղիդ տակ էլ լիքը բան կա». Արամ Մանուկյան (տեսանյութ)
4319:30«Հակառակորդին հաջողվել է սեպ խրել մեր պաշտպանական գծում». Ուկրաինայի ԶՈՒ ներկայացուցիչ
7519:12«Արսեն Թորոսյանը կեղծ մեղադրանքներ է հնչեցնում». Ալեն Սիմոնյան (լուսանկար)
5018:18