Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2024 թ.

Տավուշում «խաղաղության բրդուճ»-ի փառատոն կկազմակերպվի

175
Երկուշաբթի, 24 հունիսի, 2024 թ., 20:48
Տավուշում «խաղաղության բրդուճ»-ի փառատոն կկազմակերպվի

Տավուշի մարզպետարանը հայտնում է՝ Ենոքավանում փառատոն է անցկացվելու, որի մասնակիցները «խաղաղության ամենամեծ բրդուճն» են պատրաստելու։
Հաղորդագրությունը՝ ստորև․

«Սիրելի հայրենակիցներ,
Հունիսի 29 -ին Ենոքավանում տեղի կունենա ավանդական դարձած «ՀայԲույս» փառատոնը:

Փառատոնի նպատակն է ժողովրդականացնել հայկական բուսականությունը և դրա կիրառությունը կյանքի տարբեր ոլորտներում՝ կենցաղ, բժշկություն, մշակույթ, արվեստ, ճարտարապետություն եւ այլն: Միաժամանակ այն ձգտում է հատկապես Տավուշի գյուղական և սահմանամերձ համայնքներում կրթել մարդկանց և հզորացնել նրանց բնապահպանական գիտելիքները, ստեղծել հաղորդակցության և համագործակցության բարենպաստ պայմաններ՝ խթանելով տարածաշրջանի զարգացումը:

Փառատոնի ընթացքում մասնակիցները պատրաստելու են արդեն ավանդական դարձած խաղաղության ամենամեծ բրդուճը՝ լավաշից, հայկական բույսերից և պանրի տարբեր տեսակներից»: