Երևան`   +26 °C
Այսօր`   Ուրբաթ, 28 հունիսի, 2024 թ.

«Փաշինյանը Ալիևի ձեռքերից մաքրում է արյունը». Էդուարդ Շարմազանով

119
Երկուշաբթի, 24 հունիսի, 2024 թ., 14:36
«Փաշինյանը Ալիևի ձեռքերից մաքրում է արյունը». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ-ական գործիչ Էդուարդ Շարմազանովը «Նյուզ»-ի եթերում անդրադառնալով ՔՊ Քաղաքական ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ասել է. «Ինքը լեգիտիմ իրավունք է տալիս Իլհամ Ալիևին՝ հայ ժողովրդի հետ վարվել որպես զոհի ու ցեղասպանել: Փաշինյանն այս հայտարարությամբ հերթական անգամ փաստացի ցույց է տալիս, որ ինքը պանթուրքիզմի և Ադրբեջանի դեսպանի գործառույթ է ստանձնել, կամ Ալիևի փաստաբանի: Էս մարդն Ալիևի ձեռքերից մաքրում է արյունը... Եթե ՀՀ վարչապետը տենց ա ասում, Ադրբեջանն ու Թուրքիան պիտի ասեն՝ լավ ենք արել, մորթել ենք»:

Շարմազանովի հարցազրույցը