Երևան`   +28 °C
Այսօր`   Ուրբաթ, 28 հունիսի, 2024 թ.

«Դաղստանի վրա ահաբեկչական հարձակման հետևում պետք է փնտրել Թուրքիայի հետքերը». Հոխիկյան

124
Երկուշաբթի, 24 հունիսի, 2024 թ., 16:48
«Դաղստանի վրա ահաբեկչական հարձակման հետևում պետք է փնտրել Թուրքիայի հետքերը». Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Դաղստանի վրա ահաբեկչական հարձակման հետևում ուղիղ գծով պետք է փնտրել Թուրքիայի հետքերը։ Դրանք սպասելի ու բնական են և կշարունակվեն նաև Ինգուշեթիայում, Չեչնիայում և ընդհանրապես, ամբողջ Հյուսիսային Կովկասում՝ ձգվելով մինչև Կրասնոդար, Սոչի, Անապա, Ղրիմ ու վերևում՝ մինչև Ղազախստանի սահման։
Թուրքիան ու Ռուսաստանը բնական թշնամիներ են, որոնք իրավիճակից կախված, կարող են բարեկամանալ, բայց դրանց մրցակցությունը և թշնամությունը երբեք չի դադարում։
Ստանալով Արցախը՝ Թուրքիայի ճանապարհը ավելի է հեշտանում պանթյուրքիզմի տարածման համար։
Վստահ եմ, շուտով Թուրքիայի ականջները կտեսնեք Ռուսաստանում ահաբեկչական հարձակումների հետևում»:

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան