Երևան`   +28 °C
Այսօր`   Ուրբաթ, 28 հունիսի, 2024 թ.

«Էս մեկը գլուխգործոց է». Արմեն Դուլյան

140
Երկուշաբթի, 24 հունիսի, 2024 թ., 17:30
«Էս մեկը գլուխգործոց է». Արմեն Դուլյան

Լրագրող Արմեն Դուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Եթե ծանոթ եք իշխող կուսակցության վերջին հավաքի ժամանակ հնչած մտքերին, երևի կհամաձայնեք, որ դրանցից շատերը իսկապես հետաքրքիր ու անսպասելի են, բայց էս մեկը պարզապես գլուխգործոց է... Մեջբերեմ.
«Իրական Հայաստանի գաղափարախոսությունը հետևյալն է, երբ ժողովուրդը ասում է մեզ և բոլորին՝ «լսեք, չենք ուզում այլևս մաքառել, չենք ուզում գոյատևել, չենք ուզում տառապել, չենք ուզում զոհաբերվել, ուզում ենք ուղղակի ապրել»:
Ախր սրանով ամեն ինչ արդարացվում է, բացարձակապես ամեն ինչ... Փորձեք բողոքել, թե հայկական Արցախն այլևս չկա, ադրբեջանցի ավտոմատավորը ամրապնդում է իր դիրքերը Հայաստանի ինքնիշխան տարածքում, բեղավոր դիկտատորը պահանջում է անկլավներ և սահմանադրության փոփոխություն... Հարազատ իշխանություններն անմիջապես կպատասխանեն անմեղ ժպիտով. «Բայց ով է մեղավոր... Դուք ինքներդ մեզ ասացիք՝ «լսեք, չենք ուզում այլևս մաքառել, չենք ուզում գոյատևել, չենք ուզում տառապել, չենք ուզում զոհաբերվել, ուզում ենք ուղղակի ապրել»...
Այսինքն, ստացվում է, որ հենց մենք ենք ստեղծել իշխանությունների համար ամենահարմար, երանելի գաղափարակուսությունը... Ապրենք...»:

Աղբյուրը`   Արմեն Դուլյան