Երևան`   +19 °C
Այսօր`   Ուրբաթ, 28 հունիսի, 2024 թ.

«Մեր երկիրն անտերության զգացումից պիտի դուրս բերի այս շարժումը». Սրբազան

123
Կիրակի, 23 հունիսի, 2024 թ., 20:36
«Մեր երկիրն անտերության զգացումից պիտի դուրս բերի այս շարժումը». Սրբազան

Այս հարթակից, այս հրապարակում, այս եկեղեցու հովանու ներքո մենք պետք է կառուցենք գալիք Հայաստանի մեր տեսիլքը: Այս խրամատում պետք է մնան նրանք, ովքեր հավատում են, Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց Բագրատ Սրբազանը

«Անկախ նրանից, թե մենք բարձունքում ենք, ստորոտում ենք, թե ամենատակն ենք, կապ չունի, պետք է հավատողները մնան: Մենք սխալներ էլ կունենանք, ճիշտ բաներ էլ, վայրէջքներ ու վերելքներ էլ կունենանք, բայց դա մեր ճանապարհն է, ամեն մեկիս ընտրած ճանապարհն է: Ես շատ ուրախ եմ, որ մեր շարժումը զտվող, զուլալվող շարժում է, որպեսզի հետո այն կենսունակ դառնա»,- նշեց նա:

Մեր երկիրն անտերության զգացումից պիտի դուրս բերի այս շարժումը: Այն պետք է բոլոր առումներով թելադրող դառնա, հավելեց Սրբազանը:

«Մեր երկիրն անտերության զգացումից պիտի դուրս բերի այս շարժումը». Սրբազան