Երևան`   +24 °C
Այսօր`   Շաբաթ, 28 սեպտեմբերի, 2024 թ.

«Սա հայկական կողմի վրա ճնշում գործադրելու միջոցներից է»․ Վարուժան Գեղամյան

124
Շաբաթ, 22 հունիսի, 2024 թ., 13:18
«Սա հայկական կողմի վրա ճնշում գործադրելու միջոցներից է»․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վերջին օրերի հիմնական օրակարգը
Երեք օր է, ինչ Ադրբեջանը նորից կեղծ տեղեկություններ է հրապարակում, թե իբր ռազմաճակատի գծի տարբեր ուղղություններով հայկական կողմը կրակ է բացել իրենց ուղղությամբ։
Որպես կանոն՝ սա հայկական կողմի վրա ճնշում գործադրելու միջոցներից է։
Ամենայն հավանականությամբ՝ այսպիսով Ադրբեջանը արագացնում է հաջորդ տարածքային զիջումների ժամանակացույցը՝ Տավուշի և Արարատի մարզերում (այսպես կոչված «անկլավային զիջումները»), որը նախատեսված է մեկնարկել հուլիսին։
Սրան զուգահեռ՝ Թուրքիան էլ ավելի է մեծացնում Հայաստանի վրա ունեցած ազդեցությունը (վերջին օրերի իրադարձությունները խոսուն ապացույցն են այս իրողության)։
Հայաստանին շարունակում են գլորել Թուրքիայի ազդեցության գոտի»։