Երևան`   +24 °C
Այսօր`   Շաբաթ, 28 սեպտեմբերի, 2024 թ.

«Այս մարդիկ արդեն «ափաշքյարա» են թուրքական թելադրանքով գործում»․ Սևակ Հակոբյան

149
Շաբաթ, 22 հունիսի, 2024 թ., 12:18
«Այս մարդիկ արդեն «ափաշքյարա» են թուրքական թելադրանքով գործում»․ Սևակ Հակոբյան

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մեր խնդիրները՝ թե՛ պատմական, թե՛, արդեն, այս իշխանության բերած, մեզ քի՞չ էին, որ որոշեցին մի հատ էլ քիթները մտցնել իսրաելա-պաղեստինյան խառը ու անկանխատեսելի բազարի մեջ, որ ի՞նչ, հարցնում են մարդիկ։
Ասե՞մ։
Այս մարդիկ արդեն «ափաշքյարա» են թուրքական թելադրանքով գործում, առանց բարդույթավորվելու, առանց որևէ մեկին բան բացատրելու, ժողովուրդ-բան, էս ի՞նչ եք խոսում։
Եկեք՝ այլևս մի զարմացեք, այլ պատճառներ կամ տրամաբանություն մի փնտրեք․ Էրդողանը զանգում՝ հանձնարարում ա, Ալիևը զանգում՝ հանձնարարում ա։ Հենց տատանվեց, առնվազն կհիշեցնի Արայիկ Հարությունյանի եթեր չգնացած հարցազրույցի մասին։ Էդքան բան։
Էդքանը հերիք ա։ Դե գնացեք, էս կառավարության հետ աշխատեք, գնացեք հետը հեծանիվ քշեք, կնոջ ֆոնդին փող տվեք։ Բայց հետո չասեք, թե էս ի՞նչ էր, ո՞նց կարող էր, մեկը չէր ջոկե՞լ։
Բոլորն էլ ջոկել են, բոլորդ էլ գիտեք, էլ ո՞նց իմանաք՝ ով է, ինչ է անում»։

Աղբյուրը`   Սևակ Հակոբյան