Սամվել Բաբայանը մանրամասնում է` ինչպես Արցախի ղեկավարությունը հայտնվեց Բաքվի բանտում
Սամվել Բաբայանը «Այսօր»-ին տված հարցազրույցում մանրամասներ է ներկայացրել, թե ինչպես է Արցախի ղեկավարությունը ձերբակալվել թշնամու կողմից: «Արցախի ղեկավարությունը ձերբակալվել է հոկտեմբերի 3-ին․ Արցախում մարդ չկար: Արցախի Ներքին գործերի նախարարության, և ղեկավարության անվտանգության աշխատողներն էին մենակ Արցախում, նրանք եկել են, որ Հակարին անցնեն, ադրբեջանցին կանգնեցրել է և ասել, որ մինչև ձեր ղեկավարները չհանձնվեն, մենք ձեզ չենք թողնելու գնաք, ձեզ տանելու ենք Բաքու։ Հետ են տվել այդ մարդկանց։ Այդ մարդիկ գնացել են մի ամբողջ գիշեր բանակցել են այդ ղեկավարների հետ, որոնք Իվանյանում էին, ռուս խաղաղապահների մոտ, համոզել, որ գնան ինչ-որ մի տուն, որտեղ ադրբեջանցիների հետ հանդիպեն։ Ղեկավարները գնացել են այնտեղ, նրանց ձերբակալել են ադրբեջանցիները։ Այն մարդիկ, ովքեր պիտի ապահովեին ղեկավարության անվտանգությունը, հելել եկել են ՀՀ։ Նրանք 2 տարբերակ ունեին, կամ պիտի սպանեին ղեկավարներին, կամ նրանց անվտանգ հանեին այնտեղից, բայց նրանք ընտրել են 3-րդ տարբերակը՝ հանձնեն Ադրբեջանին»,- ասել է նա։ |
Հայտնաբերվել է զոհված հերոսների նկարների վրա ներկ լցրած կինը
3521:36«Մեջներից տառաճանաչ կենդանին Սծյոպիկ Սաֆարյանն էր». Վազգեն Սաղաթելյան
3821:06««Մայր Հայաստան»-ը դատական կարգով վիճարկում է կարմիր գծերի թանկացման որոշումը». Գևորգ Ստեփանյան
3720:06«Չեք էլ կարում հակադարձեք, որովհետև սաղիդ տակ էլ լիքը բան կա». Արամ Մանուկյան (տեսանյութ)
4319:30«Հակառակորդին հաջողվել է սեպ խրել մեր պաշտպանական գծում». Ուկրաինայի ԶՈՒ ներկայացուցիչ
7519:12«Արսեն Թորոսյանը կեղծ մեղադրանքներ է հնչեցնում». Ալեն Սիմոնյան (լուսանկար)
5018:18