Նոր բնակարան, մեքենա, 38 մլն դրամ տարեկան եկամուտ․ ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանի ունեցվածքը
«Ժողովուրդը» գրում է. «Ինչո՞ւ մենք պիտի բյուջեն հաստատենք, եթե չգիտենք, թե փողն ուր է գնում»․ այս խոսքերի հեղինակը Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն է։ Վահագն Ալեքսանյանը վերջին շրջանում, ինչպես Նիկոլ Փաշինյանը, ակտիվացել է TikTok-ում։ Այսպիսով, փորձենք հասկանալ՝ ինչ ունեցվածք ունի տիկտոկեր պատգամավորը, այն դեպքում, երբ չգիտի նույնիսկ, թե պետբյուջեի փողերն ինչի համար են ծախսվում։ Վահագն Ալեքսանյանը, ինչպես շատ ՔՊ-ականներ, անշարժ գույքի տեր է դարձել հեղափոխությունից հետո, մասնավորապես՝ 5 տարի անց։ Վահագն Ալեքսանյանը 2019 թվականին՝ հեղափոխությունից հետո, ձեռք է բերել 2011 թվականի արտադրության KIA մակնիշի մեքենա։ Ստացված եկամուտների 9 մլն 950 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմից»։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |
«Վազգենը կշարունակի մնալ ազատության մեջ»․ Փաստաբան
1815:48««Ինսթագրամ»-ում նոր խաբեություն է տարածվում»․ Փորձագետ
4915:18Վրաստանի խորհրդարանն աջակցել է ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրինագծին
9314:18Բագրատ Սրբազանը հարցազրույց է տվել ամերիկյան Al-Monitor լրատվականին
5513:54Կարճատև անձրև և ամպրոպ․ եղանակը՝ առաջիկա օրերին
6113:36Ծանրամարտիկ Արսեն Մարտիրոսյանն ազատվեց պարտադիր զինծառայությունից
7212:36