Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 28 սեպտեմբերի, 2024 թ.

«Իմ մեղավորությամբ այսքան ձգձգվեց». Սուրեն Պետրոսյան

173
Ուրբաթ, 21 հունիսի, 2024 թ., 23:36
«Իմ մեղավորությամբ այսքան ձգձգվեց». Սուրեն Պետրոսյան

«24Նյուզ»-ին տված հարցազրույցում Սուրեն Պետրոսյանն անդրադարձավ իր շուրջ տարածվող ասեկոսեներին ու վերջին մեկ շաբաթում իր բացակայությանը. «Շատերը խոսում են՝ առևանգել են, ինչ-որ պայմանավորվածությունների մեջ եմ: Իմ մեղավորությամբ այսքան ձգձգվեց, ես պատկերացում չունեի, որ այս թեման այսքան կշահարկվի: Նաև ներողություն եմ խնդրում լրատվական դաշտից: Այսօր առավոտյան ես իմացել եմ, որ Սրբազանը մեկնելու է Կիրանց: Եվ չեմ ուզեցել, որ երկու տեղեկություններ միմյանց խանգարեն, որ ասուլիսին գային միայն իշխանական լրատվամիջոցները, իսկ մյուս լրատվամիջոցները լրագրողներին ուղարկեյին Սրբազանի այցը լուսաբանելու»: