Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2024 թ.

«Ինչ էլ որ լինի, մենք մեր իրավունքից չպետք է հրաժարվենք». Տարոն Սիմոնյան

133
Շաբաթ, 22 հունիսի, 2024 թ., 02:18
«Ինչ էլ որ լինի, մենք մեր իրավունքից չպետք է հրաժարվենք». Տարոն Սիմոնյան

Իրավաբան, ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանի գրառումը. «Ինչ էլ որ լինի, մենք մեր ԻՐԱՎՈՒՆՔԻՑ չպետք է հրաժարվենք։ Երբե՛ք։
Հրաժարվելն անդառնալիության է բերելու։
Սա ոչ ռազմական, ոչ էլ աշխարհաքաղաքական խնդիր է, այս պահին սա ընդամենը իրավական ու դիվանագիտական աշխատանք է պահանջում, որ պետք է իրականացվի՝ անկախ ռազմատեխնիկայի քանակից ու աշխարհաքաղաքական դասավորվածությունից, որպեսզի ինչ-որ պահի, երբ իրադրություններն արդեն մեզ հարմար դասավորված լինեն, մենք մեր հասունացրած իրավական գործիքների պտուղներն օգտագործենք և ստանանք քաղաքական արդյունքներ»։

Աղբյուրը`   Տարոն Սիմոնյան