Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 28 սեպտեմբերի, 2024 թ.

«Սեփական ժողովրդի ցեղասպանությանը չեն արձագանքում, խոսում են այլ ժողովրդի նկատմամբ կատարվող անարդարությունից». Ք. Վարդանյան

132
Ուրբաթ, 21 հունիսի, 2024 թ., 20:24
«Սեփական ժողովրդի ցեղասպանությանը չեն արձագանքում, խոսում են այլ ժողովրդի նկատմամբ կատարվող անարդարությունից». Ք. Վարդանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը մերժողներն իբր պաշտպանում են Պաղեստինի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:
Արցախում սեփական ժողովրդի նկատմամբ տեղի ունեցած ցեղասպանությանը չեն արձագանքում, բայց խոսում են այլ ժողովրդի նկատմամբ կատարվող անարդարությունից:
Երեսպաշտութան ավելի ցցուն օրինակներ դժվար է գտնել:
Ինչպես ոչ թե հայկական, այլ այլ ուժերի շահերի թելադրանքով Իսրայելում դեսպանտուն բացեցին, այնպես էլ ոչ մեր օրակարգից բխած, սեփական ժողովրդի իրավունքների պաշտպանությունը թողած, հավակնում են պաշտպանել այլ ժողովրդի իրավունքները»: