National Geographic-ը Հայաստանը ներառել է պարտադիր այցելվող վայրերի ցուցակում
![]() National Geographic-ը առաջարկում է մինչև տարվա վերջ պարտադիր այցելել Հայաստան և մանրամասն ներկայացրել է երկրի զբոսաշրջային պոտենցիալը: Հոդվածի հողինակ Էմիլի Լաշի խոսքերով, Հայաստանը հատկապես դուր կգա արկածների և մշակույթի սիրահարներին: «Այստեղ ՝ Նորավանքի կիրճում, կարելի է զբաղվել ժայռամագլցմամբ, կայակ վարել Ազատի ջրամբարում, և ուսումնասիրել գինեգործություն Վայոց ձորում»,- գրում է նա: «Միևնույն ժամանակ, Հայաստանի հյուսիսը հանդիսանում է առավել կանաչ շրջան և հրաշալի տարբերակ է բնության սիրահարների համար: Դիլիջան քաղաքը սկզբնակետ կդառնա անտառային զբոսանքների համար, որի ընթացքում կտեսնեք գողտրիկ լճակներ և հին ավերակներ: Իսկ ավելի հյուսիսում կարելի է տեսնել ևս երկու վանք՝ Հաղպատն ու Սանահինը, որոնք ընդգրկված են ՅՈւՆԵՍԿՈՅԻ ցանկի մեջ, իսկ այս այցելության ժամանակ կարելի է նաև ռաֆտինգ անել Դեբեդ գետում», ավելացրել է ամսագիրը: |

Հայաստանը՝ «Մանկական Եվրոտեսիլ 2026»-ի հաղթող (տեսանյութ)
16201:36
Սամվել Թադևոսյանն արժանացել է «Ոսկե գլոբուսի» Beacon Award մրցանակին
14600:48
Մալթայում մեկնարկել է «Մանկական Եվրոտեսիլ 2026»-ը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
135Երեկ, 23:36
«Կաղնիներն են պակասել, ավելացել են մացառները»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
144Երեկ, 13:24
Պռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները
164Երեկ, 13:00
Կլոդ Մոնեի «Հիրիկներ» կտավը Ֆրանսիայում վաճառվել է ռեկորդային 50 միլիոն եվրոյով
53823.10.2026, 08:49
