Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2024 թ.

Սամսոնյանի ու Մարուքյանի միջև սև կատու է անցել․ «Հրապարակ»

311
Շաբաթ, 15 հունիսի, 2024 թ., 09:54
Սամսոնյանի ու Մարուքյանի միջև սև կատու է անցել․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Մեր տեղեկություններով՝ ԱԺ նախկին պատգամավոր, ԼՀԿ անդամ Անի Սամսոնյանի և Էդմոն Մարուքյանի միջև սև կատու է անցել։ Սամսոնյանը համաձայն չէ կուսակցության՝ նախագահի կողմից վարվող քաղաքական գծին և կարծում է, որ պետք է հստակ դիրքավորվել ընդդիմադիր դաշտում: Նա բացահայտ աջակցություն է հայտնել շարժմանը։ Մեզ պատմեցին, որ շաբաթներ առաջ թեժ խոսակցություն է եղել կուսակցական ակտիվում, որի արդյունքում Սամսոնյանը ԼՀԿ-ն լքելու որոշման մասին է հայտնել։ Սամսոնյանը գրե՞լ է դիմում, թե՞ ոչ՝ երեկ հարցրինք կուսակցության քաղխորհրդի անդամ Դավիթ Խաժակյանին, ով պատասխանեց, թե չի մեկնաբանում այդ տեղեկությունները։
Ի դեպ, ԼՀԿ-ն թեպետ հանդիպեց Բագրատ սրբազանին, մասնակցեց վերջինիս նախաձեռնությամբ քաղաքական ուժերի համատեղ հանդիպմանը, սակայն որոշակի վերապահումներ ուներ շարժման նկատմամբ: Մարուքյանը նախապայման էր առաջ քաշում՝ հայտարարվի, որ շարժման հաջողության դեպքում նախկինները չեն վերադառնալու, նոր իրենք կմիանան։ Մինչդեռ Անի Սամսոնյանին կարելի էր հաճախ տեսնել սրբազանի հանրահավաքներում: Եվ Տավուշից Երևան շարժվելու մասին սրբազանի հայտարարությունից րոպեներ անց էլ նա իր էջում գրել էր. «Սրբազանին սպասում ենք Երևանում»։